ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վերահսկիչ պալատն այս օրերին ստուգումներ է իրականացնում ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունում: Մեր տեղեկություններով` բավականին սկանդալային բացահայտումներ կարող են արվել, քանի որ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ, նախարար Մանուկ Վարդանյանն իր նախկին գործընկերոջ` Էդուարդ Մադաթյանի հետ ինչ-որ «մութ գործեր» է արել: «Ժողովուրդ»-ը ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանից փորձեց ճշտել, թե արդյոք ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում նախարարությունում: «Այո՛»` դժկամորեն ասաց նախարարը: «Մտավախություն չունե՞ք, որ Ձեր նախարարության հայտարարած մրցույթներում կոռուպցիոն բացահայտումներ կլինեն» հարցին հակիրճ պատասխանեց. «Իհարկե ո՛չ, վստահ եմ»:




Լրահոս