Երկիր. Պալաչի հետեվում Սաշիկ Սարգսյա՞նն է կանգնած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Երկիր””-ին հասած տեղեկություններով՝ Աբովյան-Երևան կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող “”Քինգ դելյուքս”” տրանսպորտային ընկերության տնօրեն, գործարար Արթուր Հարությունյանի՝ հայտնի Պալաչի թիկունքում կանգնած է նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Աժ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը, ով, ի հեճուկս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, մտադիր է ամեն ինչ անել՝ իր “”հովանավորյալին”” Աբովյանի քաղաքապետ “”դարձնելու”” համար:  “”Նշենք, որ ներկայումս Աբովյանի քաղաքապետը Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Կարո Գուլոյանը: Ի դեպ, Ծառուկյանի և Պալաչի միջև ծագած հակասությունը, որը սկիզբ առավ դեռ այն ժամանակ, երբ Պալաչը, ով Ծառուկյանի մերձավոր շրջապատից էր, անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը և իր գագաթնակետին հասավ, երբ Ծառուկյանը որոշեց ավելացնել Աբովյան-Երևան անվճար ավտոբուսների թիվը, չի հանդարտվում: Խոսակցություններ կան, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է ևս 40-ով ավելացնել անվճար ավտոբուսների թիվը””: 




Լրահոս