14 օր անց փրկարարները Կարճաղբյուր գյուղի բնակիչների հետ համատեղ հայտնաբերեցին ջրախեղդի դինԻնչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի հրշեջ–փրկարարները՝ Կարճաղբյուր գյուղի բնակիչների հետ համատեղ, հայտնաբերեցին 55-ամյա Արամայիս Մանուկյանի դիակը Սևանա լճից։Ինչպես փետրվարի 18-ին, հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 17-ին Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 55-ամյա Արամայիս Մանուկյանը ժամը 12.00-ի սահմաններում կնոջը հայտնել էր, որ մեկնում էր ձուկ բռնելու։Ձուկ բռնելու նպատակով Ա. Մանուկյանը գնացել էր Կարճաղբյուր գյուղի տարածքում գտնվող Փարոս ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Սևանա լիճ, որտեղ ցանկացել էր ձուկ բռնել։ Լիճը եղել է սառած, սակայն սառույցը կոտրվել էր, և Ա. Մանուկյանը ջրախեղդ էր եղել։
14 օր անց հայտնաբերեցին ջրախեղդի դին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ