Վարդենիսի ճանապարհը կրկին փակ է. օր երկրորդ (ֆոտո) թարմացված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լարված իրավիճակը Վարդենիսում շարունակվում է: Armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ բնակչներն այսօր կրկին փակել են ճանապարհը և հանդիպում են պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հուզված և բորբոքված վարդենիսցիների հետ է նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Գեղարքունիքի մարզպետարանը միակ կառույցն է, որ երեկվանից արել է հնարավորը վարդենիսցիներին առայժմ հոգեբանորեն աջակցելու, իսկ ավելի ուշ մարդկանց կրած խոշոր նյութական կորուստները փոխհատուցելու համար:

Ռաֆիկ Գրիգորյանի անմիջական ներկայությունը, սակայն, վարդենիսցիներին չի գոհացնում, քանի դեռ ավելի վերին ատյաններից ավերածությունների հետևանքները վերականգնելու ուղղությամբ գործնական հավաստի արդյունքներ չեն ստացվել:

Այս պահին Ռաֆիկ Գրիգորյանը շրջում է քամուց ավերված տներում բնության տարերքի հետևանքներին առարկայորեն ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին ժամը 16.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված ուժեղ փոթորիկի պատճառով մի քանի տասնյակի հասնող տներ ուղղակիորեն վերածվել էին փլատակների:

Հավելենք, որ երեկ օրվա ընթացքում Վարդենիսի բնակիչները փակել էին Վարդենիս մտնող ճանապարհը և պահանջում էին, որ կառավարության անդամները գան իրենց օգնություն ցուցաբերեն կամ ասեն, թե ինչ է լինելու հետագայում: Նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

vardenis2

vardenis3

vardenis4

vardenis5

vardenis6

vardenis7

 

vardenis8

vardenis9

vardenis10

vardenis11




Լրահոս