Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրորդ ամիսն է՝ երկրորդ տեղն է զբաղեցնում ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից ամենաշատը հիշատակվող անձանց վարկանիշային աղյուսակում:
Ամսվա ամենահայտնի անձերի «թոփ-10»-ն առաջվա պես գլխավորում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին են վկայում Ինտերֆաքս գործակալության կողմից ստեղծված «Նորությունների համալիր անալիզի համակարգերի» տվյալները: Հունիսին ՌԴ նախագահը ռուսաստանյան տարբեր լրատվամիջոցներում հիշատակվել էր 144 886 անգամ:
Պորոշենկոն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը. մինչ այս պահը լրատվամիջոցներում նա հիշատակվել է 110 728 անգամ՝ առաջ անցնելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևից, որը հիշատակվել է 38 062 անգամ: