Եզրափակիչում կհանդիպեն Բրազիլիան և Արգենտինան. Մալդինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Պաոլո Մալդինին խոսել է Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին։ Նրա կարծիքով՝ եզրափակիչում կհանդիպեն Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները։

«Լավագույն աշխարհի առաջնություններից մեկն է։ Եզրափակիչում ցանկանում եմ տեսնել Բրազիլիային եւ Արգենտինային. թող հաղթի լավագույնը։ ԱԱ-2014-ի լավագույն ֆուտբոլիստներն են Խամես Ռոդրիգեսը, Մեսին, Նեյմարը եւ Ռոբենը»,- նշել է նա:




Լրահոս