Որ նախարարություններն են շատախոսել պետբյուջեի հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռախոսով խոսել շատերն են սիրում: Մեր նախարարությունները բացառություն չեն: Այսօր armlur.am-ը կներկայացնի, թե որքան է կազմել նախարարությունների հեռախոսային խոսակցությունների գումարը:

Սկսենք Արտաքին գործերի նախարարությունից: Նախարարությունը ֆիքսված կապի ծառայություն իրականացնելու նպատակով «Արմինկո» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր: Փետրվարի 15-ին կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև դեկտեմբերի 25-ը:

Պայմանագրի գինը 6 մլն 735 հազար դրամ է:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հեռախոսակապի ծառայությունների համար պայմանագիր է կնքել «Իքս-Արթ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրով նախատեսված վճարելիք գումարը կազմում է 113.400 դրամ:

Բնապահպանության նախարարությունը ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ ստանալու նպատակով փետրվարի 13-ին պայմանագիր է կնքել «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերության հետ  և այդ նպատակով տրամադրել 240.966 դրամ:

Կրթության և գիտության նախարարությունը միջազգային հեռախոսային ծառայություններ ստանալու նպատակով իր պայմանագիրը կնքել է  «Ղ-Տելեկոմ» ընկերության հետ: Պայմանագրի արժեքը կազմում է 114.742 դրամ

Մշակույթի նախարարության` ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ ստանալու նպատակով տրամադրված գումարը բավական մեծ է: Այդ նպատակով պայմանագիր կնքելով «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերության հետ` նախարարությունը տրամադրել է 4.486.697 դրամ, իսկ շարժական կապի ծառայությունների համար` 34.603 դրամ:

Միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար Սփյուռքի նախարարությունը պայմանագիր է կնքել «Յուքոմ» ընկերության հետ և այդ նպատակով երկու պայմանագրի դիմաց տրամադրվող ծառայությունների արժեքները կազմում են 300 և 600 հազար դրամ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ ստանալու նպատակով երկու տարբեր պայմանագրեր է կնքել: «Արմենիա տելեֆոն կոմպանի» ՍՊԸ հետ կնքված պայմանագրով նախարարությունը հեռախոսային խոսակցություններ իրականացնելու համար տրամադրել է 1 մլն 391 հազար և 2 մլն 843 հազար դրամ:




Լրահոս