Մարտի 13-ին և 14-ին առավելապես հանրապետության արևմտյան շրջաններում, մարտի 15-ին, 16-ին հանրապետության ողջ տարածքում, իսկ մարտի 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, մարտի 16-ին` ամենուրեք ձյուն: Այս մասին “armlur.am” -ը տեղեկանում է ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից: Քամին հարավ-արևմտյան 5-10մ/վրկ, 15-17-ին առանձին վայրերում ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը մարտի 13-14-ին կբարձրանա 10-12, մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին աստիճանաբար կնվազի ընդհանուր առմամբ 11-13 աստիճանով: Երևանում մարտի 13-ին, 14-ին, 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Մարտի 15-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին` ձյուն: Մարտի 15-17-ին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ:
Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ