ԱՅՑ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեյին, Ժակ Ֆորին, Իգոր Պոպովին: Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլին վերաբերվող հարցեր:

Հարց. Ինչո՞վ եք պայմանավորում ԵԱՀԿ համանախագահների՝ Հայաստան գալն ընտրություններից առաջ եւ ի՞նչ եք կարծում, մինչեւ ընտրությունները ԼՂՀ հարցում որեւէ առաջընթաց կլինի՞:

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ` ԼՂՀ հարցում որեւէ առաջընթաց չի լինի մինչեւ ընտրությունները: Իսկ այցը նպատակ ուներ հավաստիացնելու, որ Արեւմուտքը գործող իշխանություններին հովանավորում է: Բայց որեւէ փոփոխություն չի կարող լինել, նրանք ցանկացած ընտրություններից առաջ բանակցությունները սառեցնում են, մինչեւ դրանց ավարտը:

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ
ԺՀԿ նախագահ, ՀԱԿ անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ` այցն ընտրությունների հետ կապել պետք չէ, իսկ Արցախի հետ կապված որեւէ փոփոխություն մոտակա ժամանակներում չեմ պատկերացնում: ԵԱՀԿ նախագահներն իրենց շահերն ունեն տարածաշրջանում եւ այցելում են իրենց շահերն առաջ տանելու համար:

ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ
«Սարդարապատ» շարժման անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Բոլոր այն կառույցները, որոնց անդամագրվել է Հայաստանը, բացառիկորեն կարեւորել են Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրությունները: Անշուշտ, իրենց այցով մեկ անգամ եւս կարեւորել կամ քննարկել են ընտրությունների որակի բարելավումը: Բանակցային գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է, եւ դրանով հետաքրքրվում են բոլորը, անշուշտ, կարծում եմ` քննարկվել են Լեռնային Ղարաբաղին առնչվող խնդիրներ, եւ հատկապես մեր սահմանի երկայնքով զինադադարի հետ կապված խնդիրներ: Բայց նրանց ժամանումը Հայաստան առաջին հերթին կապում եմ ընտրություններ հետ:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ կարծիքով` իրենք ուղղակի իրենց գործն են կատարում: Իսկ ԼՂՀ հիմնահարցի հետ կապված` չեմ կարծում, որ որեւէ փոփոխություն լինի:

ՄԱՆՈՒԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԺՈՒԿ նախագահ
Պատրաստեց ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս