Թբիլիսիում ներկայացվել է ՀՀ բաց երկնքի քաղաքականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի հուլիսի 6-8-ին մասնակցում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցող «Routes Silk Road 2014» համաժողովին: «Routes Silk Road»-ը համակենտրոնացնում է Ասիայի, ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ավիացիոն և զբոսաշրջային ներուժը` միևնույն ժամանակ, հանդիսանալով նոր ավիափոխադրումների խթանման և ավիացիոն ծառայությունների զարգացման արդյունավետ հարթակ: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 250 ավիացիայի ոլորտի մասնագետներ, 35 ավիաընկերությունների, 45 օդանավակայանների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության խթանման և ՀՀ Կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականության ուղղությամբ իրականացվող քայլերը և արդյունքները, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկաների հետ ՀՀ կապակցվածության մակարդակի բարձրացման հեռանկարները: ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ նախատեսվում են բանակցություններ շուրջ 12 հետաքրքրված ավիաընկերությունների հետ` քննարկելու նրանց հայաստանյան շուկա մուտք գործելու ձևաչափերը:

Համաժողովին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի` նպաստելու Հայաստան ներդրումների և նոր ավիափոխադրողների ներգրավվմանը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ




Լրահոս