ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան հարաբերությունները հետաքրքիր զարգացումներ են ստանում: Շաբաթ օրը Սյունիքի մարզ էր այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ քննարկելու ՀՀԿ նախընտրական ծրագիրը: Պարզվում է՝ այսօր էլ Սյունիքի մարզ է մեկնելու ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թե ինչու նա վարչապետի հետ չէր մեկնել, այլ գերադասել է առանձին գնալ ու հանդիպել մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, մնում է միայն կռահել: Թեեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ ամենի մեջ չկա որեւէ արտառոց բան: «Սյունիքն էլ է մեր մարզերից, զարմանալու բան չկա, միշտ էլ այցեր լինում են»,-ասաց նա:




Լրահոս