«Վերնիսաժի» գործով ձերբակալվածը խուսափում է ցուցմունքներ տալուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերնիսաժի» տոնավաճառում մայիսի հնչած կրակոցներից վիրավորված Ներսես Մելքոնյանը շարունակում է բժիշկների հսկողության տակ մնալ:

Ներսես Մելքոնյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը Armlur.am-ին հայտնեց, որ իր վստահորդի առողջական վիճակը շարունակում է անկայուն մնալ:

«Այս պահին ձեռնպահ ենք մնում ցուցմունքներ տալուց: Իսկ ինչ վերաբերում է դեպքի վայրից անհետացած ավտոմեքենային, ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դրա մասին տեղեկություններ չունեմ»,- շարունակելով խոսքն` ասաց Մելքոնյանի պաշտպանը:

Հիշեցնենք, որ Ներսես Մելքոնյանը ձերբակալվել է հունիսի 6-ին` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն): Փաստաբան Արմեն Խաչատրյանը համոզված է, որ իր պաշտպանյալը դարձել է ինչ-որ մեկի քավության նոխազ:

Տեղեկացնենք, որ քիչ առաջ Armlur.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ դեպքի օրը վիրավորվածներից Վալերի Հովհաննիսյանին հուլիսի 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն):

Այս պահին Վ.Հովհաննիսյանը գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների» հիվանդանոց ՔԿՀ-ում:




Լրահոս