Չինաստանում առաջին անգամ լոլիկներով «պատերազմ» է անցկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պեկինում լոլիկներով «կռիվ» է տեղի է ունեցել: Նման միջոցառում Չինաստանում առաջին անգամ է անցակցվել: Չինացիները փորձել են նմանակել իսպանական La Tomatina փառատոնը: Միջոցառմանը մասնակցել է մոտ 1000 մարդ, սակայն շատերը քննադատել են նման զվարճանքի անցկացումը:

Լոլիկներով մարտն անցկացվել է մայրաքաղաքի Չայոկան թաղամասում, որը հայտնի է զվարճանքի վայրերի առատությամբ: «Մարտը» տևել է 6 ժամ և ընթացել պարային եղանակների ուղեկցությամբ: «Մարտիկներն» օգտագործել են 10 տոննա բանջարեղեն, լոլիկի հոտն ընկել է ողջ թաղամասով մեկ. տեղեկացնում է Lenta.ru-ն:

Չնայած ոմանց մոտ այդ զվարճանքը բուռն խանդավառություն է առաջացրել, շատերն ափսոսանք են հայտնել մթերքի՝ նման եղանակով վատնելու կապակցությամբ:

Աշխարհում ամենահայտնի լոլիկ պատերազմն ամեն տարի անցկացվում է իսպանական Բունյոլում: La Tomatina-ն անցկացվում է 1945-ից: Ոչ մեծ քաղաքում ապրում է ընդամենը 9.000 մարդ, սակայն այդ տեսարանին ականատես լինելու է գալիս մինչև 40.000 զբոսաշրջիկ:




Լրահոս