Թերթը գրում է, որ իր տեղեկություններով,Ազգային անվտանգության ծառայությունն այս օրերին մի դիմում է քննում, որտեղ տեղեկություններ են հաղորդվել մի շարք դատավորների կատարած հանցանքների մասին: “”Դիմումի քննությունն իրականացնում է քննչական խումբը, որը ղեկավարում է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի որդին: Ասում են, քննության շրջանակներում դատավորներին հրավիրում են ԱԱԾ եւ բացատրություններ վերցնում: Մի կողմից լավ է, որ հանցանք կատարած դատավորները կարող են պատժվել, բայց մյուս կողմից` սա դատավորների անկախության դեմ ուղղված գործընթաց է, որի արդյունքում նրանց ստրկությունն ավելի կատարյալ կդառնա””,- գրում է “”Հրապարակ””-ը:
Հրապարակ. Դատավորներին հրավիրում են ԱԱԾ եւ բացատրություններ վերցնում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ