Գերմանիայի ընտրանու դեմ խաղում բրազիլացիների ավագը կլինի Դավիդ Լուիսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի ընտրանու դեմ ժամեր հետո մեկնարկող խաղում Բրազիլիայի հավաքականի ավագը կլինի Դավիդ Լուիսը:

Նշենք, որ թիմի ավագ Տիագո Սիլվան խաղը բաց կթողնի, քանի որ Կոլումբիայի ազգային թիմի հետ հանդիպմանը երկրորդ դեղին քարտն էր ստացել:

«Այո, ես թիմի երկրորդ ավագն եմ: Սա նորություն չէ: Ավագի թևկապն այս դեպքում էական չէ, քանի որ մեր թիմում յուրաքանչյուր խաղացող ունի ձայնի իրավունք:

Ավագի կարգավիճակը ոչինչ չի փոխի: Կխաղամ այնպես, ինչպես նախորդ խաղերում:

Ձգտում եմ խաղընկերներիս սատարել թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերին»,- ասել է Լուիսը:




Լրահոս