“Արմավիա” ավիաընկերության մամուլի ծառայությունից իրազեկել են, թե ընկերությունն այս տարվա ապրիլ ամսին մտադիր է ներմուծել նոր մեծ ինքնաթիռներ, այդ թվում այնպիսիք, որոնք ընկերության կողմից առաջին անգամ են շահագործվելու: Հաղորդագրությունում նշվում է նաև, թե ընկերությունը պատրաստվում է ակտիվ ամառային շրջան անցկացնել՝ չվերթներ իրականացնելով տարբեր ուղղություններով, միաժամանակ պահպանելով ավանդական դարձած չվերթները դեպի Մերձավոր Արևելքի և Եվրոպական հանգստավայրեր: Ավիաընկերությունից հայտնել են նաև, թե թռիչքների աշխարհագրության ընդլայնման համատեքստում ընկերությունը ծրագրում է նոր ուղղություններ բացել դեպի Միլան, Ստոկհոլմ և Բիրմինգեմ: Հիշեցնենք, ավելի վաղ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը պահանջել էր, որ “Զվարթնոց”-ը 25 տոկոսով իջեցնի սպասարկման գները, հակառակ պարագայում ինքը կհայտարարի ընկերության սնանկության մասին: Երկու ընկերությունների ղեկավարների միջև երեկ կայացած բանակցությունների արդյունքում, ինչպես փոխանցել էին ՔԱԳՎ-ից, կողմերը փոխհամաձայնության եկել են:
Զվարթնոցի հետ համաձայնությունից հետո Արմավիան հաղորդագրություն է տարածել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ