Դատապարտյալին առևանգելու փաստի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի քրեական գործի բժշկական քարտն անհետացել է այն ժամանակ, երբ դատապարտյալը գտնվել է «Արմենիա» ԲԿ-ում:

Նշենք, որ այդ ժամանակ դատապարտյալին են այցելել ՔԿՀ մոտ 15 աշխատակիցներ` քաղաքացիական համազգեստով: Նրանց թվում են եղել Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Մանվել Հարությունյանը, Հատուկ նշանակության պահպանության պետ Զորիկ Արզումանյանը, ՔԿ վարչության պահպանության բաժնի պետ Էդիկ Դաշյան, աշխատակից Արտակ Բրուտյանը և այլոք:

Հիշեցնենք, որ այդ օրը` մայիսի 28-ին, երեկոյան  ժամը 23:00-ի սահմաններում, մոտ երկու ժամ դատապարտյալի հետ բանավիճելուց հետո, ՔԿՀ աշխատակիցները դատապարտյալին տեղափոխել են անհայտ ուղղությամբ, և երկու օր հետո միայն հայտնի է դարձել, որ դատապարտյալը գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում:

Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ փաստի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 309 հոդվածի հատկանիշներով` պաշտոնական դիրքի չարաշահում:




Լրահոս