“”Փեթակ”” տոնավաճառի տնօրեն Միրզոյանը երեկ իր մոտ է հրավիրել տարածքում առևտրով զբաղվող բոլոր առևտրականներն և բաժանել բլանկներ` պարտադրելով, որ յուրաքանչյուրը ներկայացնի տասը քաղաքացու անձնական տվյալներ: Տնօրենը նաև զգուշացրել է` երեք օրից համապատասխան թվով տվյալներ չներկայացնողները, այլևս չեն աշխատի “”Փեթակ””-ում: “”Նրանք, ովքեր ՀՀԿ-ի համար կբերեն մինչև 30 ձայն, “”Փեթակ””-ում գործը կշարունակեն արտոնյալ պայմաններով””,-պատմել են թերթին դիմած առևտրականները` հավելելով, որ “”Փեթակ””-ի բուն սեփականատեր Վարուժան Գրիգորյանը նախագահական նստավայրի գործերի կառավարիչն է:
Երկիր. “”Փեթակ”” ում անձնագրային տվյալներ են հավաքել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ