Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խորհրդականն ու մամուլի քարտուղարը չեն մեկնաբանում մամուլում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի արած հայտարարությունը, թե հնարավոր է` մինչև մարտի 22-ը Ռուբեն Հայրապետյանը մտքափոխվի և առաջադրի իր թեկնածությունը Երևանի թիվ 1 ընտրատարածքում: “Ես համոզել եմ իմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին, որ իրա թեկնածությունը դնի: Թե չէ մենակ էի մնալու Ազգային ժողովում: Ես ուզում եմ ինքն էլ գա”, – երեկ “Ժողովուրդ” թերթի հետ զրույցում ասել է Սամվել Ալեքսանյանը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խորհրդական Արայիկ Մանուկյանն ի պատասխան ասաց, որ ինքը Ռուբեն Հայրապետյանի քաղաքական հարցերով խորհրդականը չէ: “Եթե ֆուտբոլի վերաբերյալ հարց լիներ, պատասխանեի, բայց այս դեպքում կարող եք զանգել միայն Հայրապետյանին”, – ասաց Արայիկ Մանուկյանը: Իսկ ՀՖՖ նախագահ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանն ասաց, որ եթե Արայիկ Մանուկյանը մեկնաբանություն չունի, ապա ինքը՝ առավելևս:
ՀՖՖ-ից չեն մեկնաբանում Սամվել Ալեքսանյանի հայտարարությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ