Մեկնարկում է լավագույն կին գործարար մրցանակաբաշխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին մեկնարկել է “Լավագույն կին գործարար” ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը:  ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին-գործարարների նվաճումների ըստ արժանվույն գնահատման, հանրահռչակման և սատարման նպատակով ՀՀ վարչապետը հայտարարել է մրցանակաբաշխություն հետևյալ 4 անվանակարգերում.• Լավագույն կին գործատու,• Լավագույն կին նախաձեռնող,• Մարզի կին բարեգործ,• Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ:Յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երեք մրցանակ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար:Մրցանակների շնորհման արարողությունը տեղի կունենա ՀՀ վարչապետի մոտ՝ 2012 թվականի ապրիլի 5-ին: Անցկացման կարգի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք կարդալ և լրացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի վեբ կայքից (http://www.smednc.am/?laid=2&com=module&module=static&id=470) մինչև 2012 թվականի մարտի 25-ը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակք. Երևան, Մ. Մկրտչյան 5ա (374 10) 541648, 563714, 583261 




Լրահոս