Հուլիսի 16-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դուրս գրված ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը շարունակում է բժիշկների հսկողության տակ գտնվել:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ դատապարտյալի վիճակն այս պահին կայուն բավարար է, սպիները լավանում են:
Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ և վերջինիս, տեղային անզգայացմամբ, վիրահատել են: Վիրահատությունը հաջող է անցել:
Ն. Հունանյանը հուլիսի 2-ին առողջական գանգատներ է ունեցել: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում նրա մոտ ախտորոշել են սուր պարապրոկտիտ, աբսցես: