Սթրեսը նպաստում է ավելորդ քաշի առաջացմանը: Պատճառը միայն այն չէ, որ մարդիկ սթրեսի պատճառով ավելի շատ են ուտում: Սթրեսը նաև խանգարում է կալորիաների ծախսմանը:
The Telegraph-ում հրապարակված ուսումնասիորությունների արդյունքներով, պարզվել է, որ օրվա ընթացքում անգամ մեկ սթրեսային իրավիճակը դանդաղեցնում է կալորիաների այրումը:
Փորձի մասնակիցներին ստիպել են նույն սննդակարգով և քանակությամբ սնվել: Պարզվել է, որ օրը գեթ մեկ սթրեսային իրավիճակում հայտնված կանանց մետ 104 կկալ ավելի պակաս է այրվել, քան հանգիստ կյանքով ապրողների մոտ: Տարեկան սթրեսը կարող է 5 կգ գիրանալու առիթ դառնալ, տեղեկացնում է MyJane.ru-ն: