Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է Շենուդա Երրորդ պապի մահվան կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երեւանում Եգիպտոսի դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու Ղպտիական եկեղեցու առաջնորդ Շենուդա Երրորդ Պապի մահվան կապակցությամբ:Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ այդ կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը գրառում կատարեց դեսպանությունում բացված Սգո մատյանում:Եգիպտոսի դեսպան Մահամեդ Ալաէդին Սաադ Էլլեյսի հետ զրույցի ընթացքում, նախարար Նալբանդյանը նշել է, որ պատիվ է ունեցել անձամբ ճանաչել եւ բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ ունենալ Շենուդա Երրորդի հետ:




Լրահոս