Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Քոչարյանը «բոլորին ցույց տվեց, թե որտեղից են, ոնց են հայտնվել ցուցակում եւ յուրաքանչյուրին իր տեղը դրեց: Խոսքը, բնականաբար Հանրապետականների մասին է»: Սա Ռոբերտ Քոչարյանի` «Մեդիամաքս»-ին ասածների վերաբերյալ Կարապետյանի անձնական կարծիքն է: ՀԱԿ արտաքին հարցերի պատասխանատուն համոզված է, որ «Մարտյան դեպքերի ու սպանդի համար պատասխանատու Քոչարյանը նույնիսկ այս ձեւերով ու հայտարարությունների միջոցով հետդարձի ճանապարհ չունի»:
ՀԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ