Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող փաստաբանը ձերբակալվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սյունիքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փաստաբան Արշավիր Խալափյանի կողմից առևտրային կաշառք (ՔՕ 200 հոդված 3-րդ մաս) ստանալու առիթով:

Քիչ առաջ Ոստիկանության լրատվական բաժնից Armlur.am-ը տեղեկացավ, որ փաստաբանը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Armlur.am-ի հետ զրույցում փաստաբան Արշավիր Խալափյանը համոզմունք էր հայտնել, որ մի խումբ դավադիրներ փորձում են իր հետ հաշվեհարդար տեսնել, քանի որ ինքը շատերին է խանգարում իր գործունեությամբ:

«Ես իմ գործունեությամբ մշտապես եղել եմ այն մարդկանց կողքին, որոնք ունեն սահմանափակ նյութական կարողություններ և իրավունքի ու արդարության հետ կապված խնդիրներ: Բնականաբար, հակառակ ճամբարում կանգնածներին ես խանգարում եմ: Դրանով պայմանավորված` այս ամբողջ ոդիսականն իր բացատրությունն ունի»,- իր խոսքում նշել էր փաստաբանը:




Լրահոս