Ի՞նչ հակասություններ էին առաջացել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում, ինչպե՞ս ստացվեց, որ նորաստեղծ այդ կուսակցության հիմնադիրներից ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը և Գառնիկ Գևորգյանը չհայտնվեցին “”Ժառանգության”” և “”Ազատ դեմոկրատների”” միասնական համամասնական ցուցակում, ի՞նչ են մտածում Զուրաբյանն ու Գևորգյանը, և ինչու՞ են բոլորն այս ամենի մասին համառորեն լռում: Ըստ խիստ հավաստի տեղեկությունների, մինչև վերջին պահը “”Ժառանգության”” ու “”Ագատ դեմոկրատների»”” միջև բանակցություններ են ընթացել ընտրություններին դաշինքով մասնակցելու ձևաչափի շուրջ: “”Ավելին, ինչպես մեզ հաջողվեց պարզել, անգամ դաշինքի անունն է քննարկվել: Տարբերակները երկուսն են եղել` “”Նոր Հայաստան”” կամ “”Րաֆֆի+””: «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները միայն մամուլից են տեղեկացել, որ որոշվել է ընտրություններին մասնակցել «Ժառանգության» ցուցակով: Այսինքն, որոշումը կայացվել է բոլորովին այլ մակարդակում, և դրա մասին իմացել է ընդամենը մի քանի հոգի: «Ժառանգության» ներկայացուցիչները դեռ մի քանի օր առաջ իմացել են, որ «Ազատ դեմոկրատները» մտնելու են իրենց ցուցակ, բայց «Ազատ դեմոկրատների» վարչության անդամները և հիմնադիր ներկայացուցիչները տեղյակ չեն եղել: Միասնական ցուցակի հրապարակումից հետո «Ազատ դեմոկրատների» վարչության անդամները, ըստ հավաստի տեղեկությունների, բացատրություն են պահանջել կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից: Եղել է մեծ վեճ: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, մասնավորապես Արարատ Զուրաբյանը և Գառնիկ Գևորգյանը շատ կտրուկ են դրել հարցը, որ այդ ձևաչափով ընտրություններին մասնակցել չի կարելի, ավելի լավ է` միայնակ գնալ և արժանապատիվ պարտություն կրել, քան մտնել Րաֆֆու ցուցակ: Բայց երբ հասկացել են, որ որոշումը վերջնական է, ու որևէ բան հնարավոր չէ փոխել, պահանջել են իրենց անունները հանել միասնական ցուցակից` դա համարելով անպատվաբեր: “”Ազատ դեմոկրատների”” վարչությունն այժմ, ըստ էության, պարալիզացված է: Արարատ Զուրաբյանը և Գառնիկ Գևորգյանը, թերևս, կլքեն կուսակցությունը, ըստ էության, այլ տարբերակ չկա էլ: Այսինքն, նորաստեղծ այդ կուսակցությունն արդեն լուրջ ճաքեր է տվել””,- գրել է թերթը:
Հայկական ժամանակ. Ի՞նչ հակասություններ էին առաջացել “”Ազատ դեմոկրատներ”” կուսակցությունում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ