Հարավային Սուդանի բանակը հայտարարել է, որ իրենց հաջողվել է հարվածել սուդանական բանակին պատկանող ՄԻԳ-29 ինքնաթիռը: Ինչպես գրում է gazeta.ru -ն՝ եթե այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա դրա մնացորդները կարող են վկայել այն մասին, որ Սուդանի բանակը խախտել է Հարավային Սուդանի օդային տարածքը: Երկու երկրներն էլ վերջին մի քանի ամիսների ընթացքում միմյանց մեղադրում են ռազմական սադրանքների մեջ: Փորձագետների կարծիքով՝ նրանց միջև լարվածությունը գնալով աճում է եւ կարող է վերածվել բացահայտ հակամարտության:
Հարավային Սուդանը սուդանական ինքնաթիռ է հարվածել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ