Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի “Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված կարճ հարցազրույցում ասել է, որ ինքն արդեն մարզվում է թիմի հետ ամբողջ ծանրաբեռնվածությամբ: “Քանի որ վնասվածքս թեթև էր, կարողացա շուտ վերականգնվել և հուսով եմ, որ արդեն առաջիկա խաղում կկարողանամ խաղադաշտ դուրս գալ”, – ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը օրեր առաջ վնասվածք էր ստացել Ուկրաինայի առաջնության հերթական տուրի հանդիպման ժամանակ:Առաջիկա հանդիպումը, որին Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է որ մասնակցի, տեղի է ունենալու ապրիլի 7-ին: Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրում “Շախտյորը” ընդունելու է Կիևի “Դինամոյին” :