Էրդողանը Ասադին մեղադրում է սպանության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստան կատարած իր այցի ընթացքում ասել է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը քաղաքացիական անձանց սպանելու համար անձնական պատասխանատվություն է կրում` ավելացնելով նաև, որ ինքը քայլեր կձեռնարկի Թուրքիայի տարածքում սիրիական զորքերի կողմից փախստականների վրա կրակելու կապակցությամբ,-գրում է Al Arabiya-ն:”Նա շարունակում է օրական 60, 70, 80, 100 մարդ սպանել”, – ասել է Էրդողանը Ասադի հասցեին, ում ժամանակին բարեկամ է անվանել, բայց որի զորքերն այժմ, ըստ Թուրքիայի վարչապետի, “անգթորեն” թիկունքից կրակում-սպանում են փախչող կանանց ու երեխաներին: Թուրքիայի տարածքում սիրիացի փախստականների վրա կրակելը Էրդողանը գնահատել է որպես “սահմանի պարզ խախտում”: Մոտ 25 հազար սիրիացի փախստականների ընդունած Թուրքիան ավելի ու ավելի մեծ աջակցություն է հայտնում Սիրիայի ընդդիմությանը` չբացառելով նրանց պաշտպանելու համար “բուֆերային գոտու” տրամադրումը: Ըստ Էրդողանի` Ասադն արդեն իսկ խախտել է Անանին տված խոստումը` մինչև երեքշաբթի քաղաքային շրջաններից զորքերի հեռացման վերաբերյալ:




Լրահոս