ՀՀ նախագահի եվ ՀՀԿ նախագահի ցանկությունները տարբեր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիր քաղաքի մշակույթի տունը եւս դարձել է ՀՀԿ նախընտրական շտաբ: Հենց դրա դիմաց հավաքված հազարի հասնող մարդկանց բազմությունը դիմավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ողջունելով հավաքվածներին`  Սերժ Սարգսյանն ասաց.”Բնականաբար մարզային մեր այցելությունները պետք է սկսեի Արմավիրից, որովհետեւ մեր առաջատար մարզն է` ամենափոքր տարածքով եւ ամենամեծ բնակչությամբ: Ուզում եմ ասել, որ ես` որպես ՀՀԿ նախագահ ցանկանում եմ, որ ՀՀԿ-ն ամենամեծ քվեն հավաքի, բայց որպես ՀՀ նախագահ ու քաղաքացի` ես ուզում եմ, որ լավ ընտրություններ ունենանք: Որ յուրաքանչյուրն իր տեղում աշխատի: Ու եթե ես, օրինակ, վատ եմ աշխատում, պետք է չաշխատեմ”,-նշեց Սերժ Սարգսյանը:




Լրահոս