ՆՈՐ ԷՋԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. հուլիսին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայց էր ներկայացրել «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի  եւ այդ հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ` պահանջելով վերջիններիս պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ի` բռնագանձել 3 մլն դրամ` որպես  փոխհատուցում, եւ  264.000 հազար դրամ` որպես դատական ծախս:  Ըստ հայցվորի` 2011թ.  հունիսի 21-ին Հ2 հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրով հեռարձակված տեսանյութում տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ»-ի գործարար համբավն արատավորող կեղծ տեղեկություններ: Դատը սկսվել էր 2011թ. օգոստոսի 18-ին, կայացել էին բազմաթիվ նիստեր, սակայն անսպասելի կերպով գործը քննող դատավորը փոխվեց: 2012թ. հունվարի 20-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Արման Կուրեխյանը, փաստացի, «նոր էջից» սկսեց դատը` վճռելով, որ «…դատարանը հանգել է այն հետեւության, որ անհրաժեշտ է վերսկսել գործի քննությունը եւ լրացուցիչ հետազոտել ապացույցները»:




Լրահոս