Ռազմական գործողությունները Սիրիայում դադարեցվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Reuters-ի փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանությունները այսօր տեղական ժամանակով 06.00-ին դադարեցվել են բոլոր ռազմական գործողությունները։ Կրակը դադարեցրել են նաեւ ապստամբները։ Դամասկոսի եւ Հոմս, Համա եւ Իդլիբ նահանգների բնակիչները հայտնել են, որ այս պահին ռազմական որեւէ հակամարտություն չկա։ Միեւնույն ժամանակ կառավարական զորքերը մնացել են իրենց տեղաբաշխման վայրերում։ Ավելի վաղ ՄԱԿ-ին ուղղված նամակում պաշտոնական Դամասկոսը հայտնել էր, որ իշխանություններն իրենց իրավունք են վերապահում համարժեք պատասխան տալ քաղաքացիական, զինվորական անձի կամ մասնավոր ու հասարակական ունեցվածքի դեմ ցանկացած ոտնձգությանը։ ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի համաձայն, հենց ապրիլի 12-ին է լրանում Սիրիայի իշխանությունների կողմից կրակի դադարեցման վերջնաժամկետը:




Լրահոս