Երեկ, ապրիլի 11-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես armlur.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։10-ին Չարենցավանի բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Չարենցավանի բաժին, որ մարմնի տարբեր մասերում ստացած սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի բնակիչ 47-ամյա Շ. Պողոսյանը։ Ըստ նախնական տեղեկությունների, Շ. Պողոսյանը ինքնասպանություն գործելու նպատակով իր բնակարանի 4-րդ հարկից ցած է նետվել ։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։