ՀԱՐԳԵ՛Ք ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն արձագանքում է իր ընթերցողի ցանկացած խնդրին, մտահոգությանն ու դժգոհությանը: Այս անգամ էլ մեր ընթերցողներից մեկը չափազանց վիրավորված զանգահարել էր խմբագրություն. պատճառը ապրիլի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Համահայկական EXPO 2012»-ի շրջանակներում տեղի ունեցած համերգն էր` մասնակցությամբ սասունցիներ Գոհար Հովհաննիսյանի, Աղասի Իսպիրյանի եւ Ռուբեն Սասունցու: «Ամենից վիրավորականն այն էր, որ մենք ստիպված եղանք սպասել համարյա 40 րոպե, մինչ համերգի սկսվելը, դա բավական չէ, այդ ամբողջ ընթացքում բեմի վրա դրված երկու մեծ էկրաններից «վայելում» էինք հովանավորների գովազդը: Ի դեպ, գովազդային այդ տեսահոլովակները շարունակվում էին նույնիսկ համերգի ընթացքում` երգիչների աջ ու ձախ կողմերում: Հասկանում եմ, որ լավ գումար էին տվել, բայց արժե՞ր հանդիսատեսին այդչափ զզվացնել: Կարո՞ղ ա 6000 դրամ տվել էինք, որ գնայինք` գովազդ նայելու: Մի քիչ հանդիսատեսին հարգել է պետք: Երգիչները մեղավոր չէին, իրենք իրենց գործը լավ կատարեցին, բայց դե ափսոս, ամբողջ համերգը եղած-չեղած տեւեց մոտ 1 ժամ: Շատ համերգների եմ եղել, բայց միժամանոց համերգի երբեք չէի գնացել, այն էլ այդքան թանկարժեք»,-ասաց համերգին ներկա գտնված Նարինե Սարիբեկյանը: Նշենք, որ համերգը կազմակերպել էր «Բիզնես Էյ Էմ»-ը, որի ներկայացուցիչներից որեւէ մեկին քաղաքացիներն այդպես էլ չեն գտել: Ըստ ամենայնի, տհաճ զրույցներից խուսափելու համար նրանք «փախել էին»: Ի դեպ, տոմսերի արժեքն էլ 2000-6000 դրամ էր:




Լրահոս