“Միավորված հայեր” կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանն այսօր` ապրիլի 12-ին, ուղևորվել է Կոտայքի մարզ` Աբովյան քաղաքում նախընտրական շտաբի բացման կապակցությամբ: Նրա գլխավորությամբ տեղի է ունեցել նախընտրական շտաբի բացման պաշտոնական արարողությունը: Շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբան Սերգեյ Բուդաղյանը: Շտաբի բացման ժամանակ նախընտրական քարոզչության ծրագրի շրջանակներում հավաքվածների առջև ելույթ է ունեցել Ռուբեն Ավագյանը: Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իրականացնելու նաև իրավաբանական խորհրդատվություն ընտրողների համար:
Միավորված հայեր-ը նախընտրական շտաբ է բացել Աբովյանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ