Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կկարողանան առանց վիզային ռեժիմի կարճաժամկետ գտնվել Վրաստանում ( 180 օրվա մեջ մինչ 90 օր), հայտնում է Грузия-Online-ը:
Չեղյալ է համարվել առանց վիզա ռեժիմը 24 երկրների համար, իսկ 94 երկրների քաղաքացիների, այդ թվում՝ նաև Հայաստանի քաղաքացիների համար նախկինի պես գործելու է առանց վիզային ռեժիմը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի հյուպատոսության բաժնի տնօրեն Գեորգի Տաբատաձեն:
Հավելենք, որ 2014թ. սեպտեմբերի 1-ից Վրաստանի վիզան արժենալու է 50 դոլար: