Բակո Սահակյանը Տող գյուղում մասնակցել է ԵԿՄ-ի միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում մասնակցել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը երկրապահական ավանդական ուխտագնացությունները կարեւոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, ազգային ռազմական ավանդույթների պահպանման, հայրենի երկիրն ավելի լավ ճանաչելու տեսանկյունից:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս