Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Դոնեցկի ռուսամետ անջատողականներին հումանիտար միջանցք տրամադրել շրջափակված ուկրաինացի զինվորականներին: Անջատողականները համաձայնվել են ռուս նախագահի առաջարկին:
Ուրբաթ երեկոյան Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվել էր Պուտինի դիմումը՝ ուղղված «Նովոռոսիայի աշխարհազորայիններին», որում նա առաջարկում էր միջանցք բացել Ուկրաինայի արևելքում շրջափակված ուկրաինացի զինվորականների համար:
Դրանից քիչ անց նման պատրաստակամության մասին հայտնել էր ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն: Ընդ որում, նա հայտարարել էր, որ հումանիտար միջանցք ստանալու համար Ուկրաինայի ազգային գվարդիան պետք է հանձնի ծանր զենքն ու զինամթերքը. տեղեկացնում է BBC-ն: