ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մոտ ընկերս եկել է Սիրիայից եւ Հայաստանում կացության կարգավիճակ պետք է ձեռք բերի: Մենք գիտենք, որ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների կացության երեք կարգավիճակ կա` մշտական, ժամանակավոր եւ հատուկ: Կուզեի իմանալ` այդ կարգավիճակներից յուրաքանչյուրը որ դեպքում է տրվում:

Նոյ Կարապետյան, 29 տարեկան, նկարիչ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի եւ ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ: Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: ՀՀ ժամանակավոր, մշտական եւ հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են` համապատասխանաբար` ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը եւ հատուկ անձնագիրը: ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

շարունակելի
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ
վիզաների վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու կարիք ունեցող օտարերկրյա քաղաքացիների թիվը երեւի թե խիստ սահմանափակ կլինի: Հարկ է կարծել, որ խոսքը մեծամասամբ դիվանագիտական առաքելությամբ Հայաստանում գտնվող տարբեր պետությունների ներկայացուցիչների, օտարերկրյա կազմակերպությունների աշխատակիցների մասին  է:




Լրահոս