Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սեւանից,որտեղ զբաղվում է անասնապահությամբ, տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որեղից էլ ուղեգրվել եւ ՀՀ առողջապահության նախարարության փորձագետի ուղեկցությամբ տեղափոխվել է երեւանյան մասնագիտացված հիվանդանոց:
Նա ենթարկվել է համալիր` բիոքիմիական, կլինիկական, ինչպես նաեւ բոլոր տեսակի վարակների հետ կապված բուժզննության: Խոջոյանին հետազոտած բժիշկ մասնագետները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Արսեն Խոջոյանին նշանակվել է համապատասխան բուժում: Նրա առողջական վիճակը եւ բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո: