«Մայնցը» վարձակալել է «Բորուսիա»-ի կիսապաշտպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական «Մայնցը» վարձակալել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանին, այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

22-ամյա կիսապաշտպանը, ով նախկինում հանդես է եկել նաև «Հոֆենհայմ»-ում, հաջորդ մրցաշրջանում կշարունակի իր մրցելույթները «Մայնց»-ում:

2012թ. Հոֆմանը դորտմունդցիների կազմում անցկացրել է 31 խաղ և դարձել երկու գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի խոսքով, նա ցանկանում է ունենալ ավելի շատ խաղաժամանակ:




Լրահոս