Ժողովուրդ. Եթե հիմա ասենք` Սուրկին, պետք է հանուն հայրենիքի հրկիզվես, ինքը կինքնահրկիզվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքում կուսակցական ակտիվի հետ ճաշկերույթի ժամանակ բավականին հետաքրքիր բաժակաճառ է ասել: “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ Սերժ Սարգսյանն ասել է, թե բոլոր այդտեղ հավաքվածները թերություններ ունեն: “Գուցե որոշները` քիչ, Սյունիքի մարզպետը` մի քիչ շատ, բայց Սուրիկը լավ տղա է: Լավ` նկատի ունեմ հայրենասեր նաև: Եթե հիմա ասենք` Սուրին, պետք է հանուն հայրենիքի հրկիզվես, ինքը հրապարակում կինքնահրկիզվի”,-հայտարարել է Սարգսյանը: ,Ժողովուրդե-ի տեղեկություններով` այդ ճաշկերույթին ներկա է եղել մոտ 200 հոգի:




Լրահոս