Ս. Սարգսյանը Եղեգնաձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, դիմելով Եղեգնաձոր քաղաքի բնակիչներին ասաց, որ իրենք կարող են պատասխանել բոլոր “չարակամների մեղադրանքներին և հարցերին”:”Մենք կարող ենք պատասխանել մեր բոլոր չարակամների մեղադրանքներին ու հարցերին: Մի շարք քաղաքական ուժեր հանդես են եկել ժողովրդի անունից` միաժամանակ քննադատելով ՀՀԿ-ին: Շատերն են իրենց ծրագրերը ներկայացնում` փորձելով միաժամանակ հեղինակազրկել մեզ: Մենք չենք վախենում ու պատրաստ ենք ընդունել կառուցողական քննադատությունը` ունենալով դա ի գիտություն, հետագայում մեր քաղաքականությունը բարելավվելու համար”,- ասաց Սերժ Սարգսյանը:ՀՀԿ նախագահը նշեց, որ ինքը երբեք չի թաքցրել այն գործերը, որոնք իրականավցել է ՀՀԿ-ի անունից, և այդպիսով ինքը մեծ պատասխանատվություն է զգում դրա արդյունքների և հետևանքների համար:”Ուզում եմ այստեղից պատասխանել այդ բոլոր չարակամների հարցերին: Շատերը թուլության նշան են ներկայացնում այն, որ ես եմ հանդես գալիս ՀՀԿ-ի անունից Հայաստանի մարզերում: Սակայն եթե ես եմ կուսակցության նախագահը, էլ ո՞վ կարող է պատասխանել ու խոսել կուսակցության ապագա քաղաքականությունից այնքան պատասխանատվությամբ, որքան ես”,- ասաց Սերժ Սարգսյանը:Ելույթի վերջում ՀՀ նախագահը Եղեգնաձորի բնակիչներին կոչ արեց ընտրել ՀՀԿ-ի կողմից առաջադրված մեծամասնական թեկնածու Աշոտ Արսենյանին, և հավաստիացրեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե որքան է ժողովուրդը վստահում այն քաղաքական ուժերին, ովքեր օր ու գիշեր քննադատում են ՀՀԿ-ին: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցլու հայտ են ներկայացրել 8 քաղաքական կուսակցություններ և Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր կուսկացությունների դաշինքը`համամասնական ընտրակարգով, ինչպես նաև 100-ից ավելի անհատներ` մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար:
 
 




Լրահոս