Հանդիպում դիտորդների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր  թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Տեր-Պետրոսյանը հանդիպել է երկարաժամկետ   դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներ` Դանիելա Մալիյանսկա Միտեվսկային և Սոենեկե Ցիշեին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական քարոզարշավին առնչվող հարցեր: Դիտորդները մանրամասն հետաքրքրվել են, թե ինչ նախընտրական խնդիրներ կան  այս ընտրատարածքում` կապված թե’ ԸԸՀ-ի աշխատանքի և թե քարոզչության ընթացքի մասին: Տիգրան Տեր-Պետրոսյանը դիտորդներին  տեղեկացրել է ցուցակներում առկա անճշտությունների  և գոյություն չունեցող հասցեների մասին: Բացի դա, Տիգրան Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է, որ   թիվ 12 ընտրատարածքի մեծ մասում բացակայում են նախընտարկան պաստառների համար նախատեսված վահանակները, իսկ մեծ պաստառներ տեղադրելու  համար համապատասխան ընկերությունները հրաժարվել   են իրեն վահանակ տրամադրել:   Տիգրան Տեր-Պետրոսյանը դիտորդներին նաև տեղեկացրել է, որ այլ թեկնածուներ այս ընթացքում խախտել են Ընտրական օրենսգիրքը:
 Իսկ հանդիպման վերջում  դիտորդները տեղեկանալով, որ այսօր Տիգրան Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է` շնորհավորել են նրան և ցանկություն են հայտնել մի քանի օրից ևս մեկ անգամ հանդիպել նրան: armlur.am-ին տեղեկացնում են Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից:
 




Լրահոս