Պարույր Հայրիկյանը փորձում է դատապարտյալների հաշվին բուժվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն երեք օր է, ինչ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը քաղցած է: Նա, վտանգելով իր առողջությունը, հացադուլ է հայտարարել ու պահանջում է արդարություն եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բայց մյուս կողմից էլ՝ իր առողջությանը հասցված վնասի եւ բուժման ծախսերը փոխհատուցելու պահանջով ԱԻՄ առաջնորդը դիմել է դատարան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայրիկյանը 2013թ. իր դեմ մահափորձ իրականացրած Էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի, նրա «կաֆելչիկներ» Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով որպես իրեն պատճառած վնասի փոխհատուցում բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ: Նա չի բավարարվել կառավարության տրամադրած 20.5 մլն դրամի բուժման արդյունքներով: Նոր բուժման կուրսերի է գնալու՝ այս անգամ դատապարտյալների հաշվին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս