ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նովոսիբիրսկում ֆուտբոլային խաղի ժամանակ մահացել է թիմերից մեկի 23-ամյա ավագ Եվգենի Գերասիմովը: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը` վկայակոչելով իրավապահներին, նախնական տեղեկության համաձայն` երիտասարդի սիրտը կանգ է առել: Ֆուտբոլի սիրողական մրցաշարն անցկացվել է քաղաքի մարզադպրոցներից մեկում: Հենց խաղի ժամանակ ակումբի ավագն իրեն վատ է զգացել, կանչվել է շտապ օգնություն, սակայն փրկել երիտասարդին չի հաջողվել: Комсомольская правда թերթի համաձայն` ֆուտբոլիստը մահացել է, մինչ բժիշկների գալը:
 




Լրահոս