Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ այսօր Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծեծկռտուք է սկսվել: “Չերքեզների ցեղասպանության հարցի քննարկման ժամանակ ես ասել էի, որ մենք չպետք է բարձրացնենք այդ հարցը, քանի որ դրան կհաջորդի հայկական հարցը: Իսկ ինչ պետք է մենք ասենք մեր եղբայր հայերին, ովքեր հանդիսանում են մեր հայրենակիցները”,-հայտարարել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջոնդի Բագատուրիան` բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Բագատուրիայի ելույթի ժամանակ ադրբեջանական ծագում ունեցող պատգամավոր Ազեր Սուլեյմանովը մոտեցել է ամբիոնին և ինչ-որ իր շպրտել Բագատուրիայի վրա: Ի պատասխան Բագատուրիան Սուլեյմանովի վրա գրիչն է շպրտել, ապա սկսել է ծեծկռտուքը: Սուլեյմանովը Բագատուրիային, իբրև վիրավորանք անվանել է “հայ պատգամավոր”, ինչից հետո նրա բարձրախոսն անջատվել է: Խորհրդարանի նախագահ Դավիդ Բակրաձեն խաղաղեցրել է պատգամավորներին և պահանջել վերջ տալ ցեղասպանության մասին բոլոր քննարկումներին, քանր որ ,դա շատ ցավոտ թեմա է և դրա քննարկումը կարող է ազդել հարևանների հետ Վրաստանի հարաբերությունների վրաե: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում`Հայոց ցեղասպանության հարցի շուրջ (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ