Հայոց Ցեղասպանության հիշատակման նախօրեին, երբ Միացիալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման պետք է հրապարակի Եղեռնի զոհերին նվիրված իր ամենամյա ուղերձն, ամերիկայի հայերը Վաշինգտոնում երթի են դուրս եկել: Նրանք բողոքի ակցիա են անցկացրել Սպիտակ տան առաջ` կոչ անելով կատարել ԱՄՆ նախագահին խոստումը եւ Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի կոտորածը որակել որպես հայ ժողովրդի Ցեղասպանություն: Բողոքի ակցիան կազմակերպել էր “Անի” հայկական երիտասարդական ֆեդերացիան` ամերիկյան հայկական խմբավորումների միավորման հետ համատեղ:
Հակառակ տեղացող անձրեւին` ակցիայի մասնակիցները երկու ժամ մնացել են Սպիտակ Տան դիմաց՝ հնչեցնելով իրենց կոչերն ու պահանջները՝ ուղղված նախագահ Օբամային: