ՈՒմի՞ց է վախենում Գագիկ Ծառուկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գագիկ Ծառուկյանն ապրիլի 23-ին իր քարոզարշավը շարունակել է   Արարատի մարզում: Հանդիպման ընթացքում ԲՀԿ առաջնորդը, անդրադառնալով  վերջին օրերին իր շուրջ  պտտվող  սկանդալային  իրադարձություններին, ասել է, որ իր մրցակիցները փորձում են իրեն ժողովրդի աչքից գցել: «Մի կողմ թողած հիմնական խնդիրները` անընդհատ ման են գալիս, նկարում են, որ մի բան գտնեն: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեզ սիրում եւ հարգում եմ, եւ էս վստահությունը, որ տեսնում եմ, արդարացնելու եմ»,-նշել է  նա: Եթե Գագիկ Ծառուկյանի խնդիրը ժողովրդի հետը չէ, այդ դեպքում ումի՞ց է  վախենում  նա: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց. «Վախենում է տարաբնույթ բորենիներից, գիշատիչներից  եւ  նմանատիպ  այլ մարդկանցից»:
Բայց չէ՞ որ մինչ այդ Ծառուկյանը համառորեն հայտարարում էր, որ ինքը ոչ թե ատրճանակ է կրել, այլ ընդամենը «Վերտու» տեսակի հեռախոս է խրված եղել գոտու մեջ: Ո՞վ է խորհուրդ տվել ԲՀԿ առաջնորդին հրապարակավ հերքել ատրճանակի գոյությունը: «Ոչ ոք  խորհուրդ չի տվել Գագիկ Ծառուկյանին` ասի, որ դա «Վերտու»  է  եղել: «Վերտու»-ի  տարբերակն  առաջինը ես եմ շրջանառության մեջ մտցրել,  քանի  որ դա  եմ տեսել, դա  եմ ասել: Ծառուկյանն ասել է,  որ  երկուսն էլ իր մոտ է եղել»,-մանրամասնեց Խաչիկ Գալստյանը` կուսակցության համար ճակատագրական դարձած սխալն իր վրա վերցնելով:




Լրահոս