Հոլանդիայում հայտնվել է սկանդալային գովազդային հոլովակ, որը կանանց կոչ է անում Ֆուտբոլի Եվրո-2012-ի ժամանակ տղամարդկանց տանը պահել եւ չթողնել, որ գնան Ուկրաինա, որը հայտնի է իր գեղեցկուհիներով տեղեկացնում է,- rosbalt.ru -ն: Գովազդը հեռարձակվում է երեկոյան ժամերին՝ կենտրոնական հեռուստաալիքներով: Հոլովակը նկարահանել է Նիդեռլանդների՝ Nederlandse Energie Maatschappij էներգետիկ ընկերությունը: 25 վայրկյան տեւողությամբ հոլովակում, կոչվում է “Keep him at home ” (Պահի՛ր նրան տանը): Երկրի Ֆուտբոլի ֆեդերացիան քննդատել է գովազդի բովանդակությունը եւ հայտնել, որ այն թողարկվել է առանց ֆեդերացիայի հետ համաձայնության, չնայած այնտեղ ֆեդերացիայի տարբերանշանն է զետեղված:
Հոլանդիայում տղամարդկանց կալանք է սպասվում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ